Խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց "ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին" ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակ, որոնք առաջարկվել էին ՀՀԿ-ի և "Ելք" դաշինքի կողմից:

ՀՀԿ-ն առաջարկում էր ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել՝ հասցնելով 9-ի: "Ելք" դաշինքն էլ առաջարկում էր ունենալ 10 մշտական հանձնաժողով, այսինքն՝ պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը:

64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց "Հանրապետական" խմբակցության առաջարկած նախագիծը, համաձայն որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովը կունենա 9 մշտական հանձնաժողով։

"Ելք" դաշինքի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 30, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

ԲԱՐՈՄԵՏՐ

16:29 Մայիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր