"Փոքր Մհեր" ռազմական կրթահամալիրի բակում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին, ժամը 10:36-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում գտնվող "Փոքր Մհեր" ռազմական կրթահամալիրի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ԲԱՐՈՄԵՏՐ

15:45 Մայիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր