ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի կենսագրությունը

Ինչպես արդեն հայտնել ենք Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել "Հանրապետական" խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, իսկ "Ծառուկյան" խմբակցությունից՝ Միքայել Մելքումյանը։

ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ներկայացնում ենք Արփինե Հովհաննիսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երևանում:

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

2016թ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2017 թ. մայիսի 19-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է"Մխիթար Գոշ"մեդալով:

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով:

Պարգևատրվել է"ԵԿՄ-20 տարի"հոբելյանական հուշամեդալով:

Ամուսնացած չէ: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:29 Մայիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր