Ինչ կենսագրություն ունի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

Ինչպես արդեն հայտնել ենք Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել "Հանրապետական" խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, իսկ "Ծառուկյան" խմբակցությունից՝ Միքայել Մելքումյանը։

ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ներկայացնում ենք Էդուարդ Շարմազանովի կենսագրությունը.

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Ալավերդիում:

1997թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1995թ. հիմնադրել է Ալավերդու "Զարթոնք" ուսանողական միությունը:
1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավար:
1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում ուսուցիչ:

2002-2005թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ:
2005թ. մայիսին առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու, 2005-2007թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 2013 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ է:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-06.12.2011թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 06.12.2011-31.05.2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ մամուլի խոսնակ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և մրցանակով (2003թ.), "Հայկյան" մրցանակով ("Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար" անվանակարգ, 2005թ.), "Գարեգին Նժդեհ" (2006թ., ՊՆ), "Անդրանիկ Օզանյան" (2008թ., ՊՆ) մեդալներով, "Ֆրիտյոֆ Նանսեն" ոսկե հուշամեդալով (2009թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով և հուշամեդալով (2011թ.), Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով (2013թ.), ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվոգրով (2013թ.), "ԵԿՄ 20-ամյակ" հուշամեդալով (2014թ.), "Մխիթար Գոշ" մեդալով (2015թ.), ԱՊՀ ՄԽՎ "Համագործակցություն" շքանշանով (2015թ.):

Գիտական, հրապարակախոսական հոդվածների, "Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը" մենագրության հեղինակն է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

13:11 Մայիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր