"Ծառուկյան" դաշինքից երեք պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

"Ծառուկյան" դաշինքի խմբակցության երեք պատգամավորներ՝ Հարություն Ղարագյուզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը ԱԺ կանոնակարգ օրենքով 155-րդ հոդվածի համաձայն հրաժարականի դիմում են ներկայացրել: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:

Նա նաև հիշեցրեց, որ նույն հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին իրենց դիմումը, կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:50 Մայիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր