Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանն ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ

Ազգային ժողովի փոխնախագահներ ընտրվեցին "Հանրապետական" խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և "Ծառուկյան" խմբակցությունից Միքայել Մելքումյանը։

Խորհրդարանի փոխնախագահների ընտրության քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100-ը։

Էդուարդ Շարմազանովի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13: 3 քվեաթրթիկ անվավեր է ճանաչվել:

Արփինե Հովհաննիսյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 22: 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Միքայել Մելքումյանի օգտին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29: 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:27 Մայիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր