Գիտնականները պարզել են, թե ինչու է կատվի մռլտոցը երկարացնում մարդկանց կյանքը

Գիտնականները պնդում են, որ կատուները ոչ միայն փափուկ գազանիկներ են, այլև "բժիշկներ", որոնք մեծ օգուտ են տալիս մեր առողջությանը:

Մինեսոտայի համալսարանի հետազոտողները հաղորդում են, որ կատուների մռլտոցը նպաստում է վերքերի լավացմանը: Մռլտոցն ունի 25-150 հերց հաճախականություն: Այդ հաճախականության ձայներն արագացնում են կոտրված ոսկրերի սերտաճումը և վերականգնում վնասված մկանները:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կատու չպահող մարդիկ 40%-ով ավելի հաճախ են տառապում սրտի նոպաներից, իսկ կատուների տերերը միջինում ավելի քիչ են ենթարկվում սթրեսի կամ շնչահեղձության:

ԲԱՐՈՄԵՏՐ

23:39 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր