Հույս ունեմ ինձ չեք սպանի, երբ տեսնեք "Մանչեսթեր Յունայթեդի" կազմը առաջիկա խաղում. Մոուրինյո

"Մանչեսթեր Յունայթեդ"-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության վերջին տուրի՝ "Քրիսթալ Փելաս"-ի դեմ հանդիպումից առաջ կրկին բողոքել է թիմի խաղային բարդ օրացույցից: Մանկունիանցիները Պրեմիեր լիգայում իրենց հանդիպումը կանցկացնեն մայիսի 21-ին, իսկ մայիսի 24-ին կխաղան Եվրոպա լիգայի եզրափակչում՝ մրցելով "Այաքս"-ի հետ:

""Մանչեսթեր Յունայթեդ"-ը 6-րդ տեղում է, իսկ "Քրիսթալ Փելաս"-ը դուրս չի մնա առաջնությունից, այդ պատճառով էլ արդյունքը նշանակություն չի ունենա: Աշխարհի ցանկացած այլ երկրում հանդիպումը կտեղափոխեին ուրիշ օր: Դրա մասին չեմ խնդրել ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ ավելորդ ժամանակ չեմ վատնում ոչնչի համար: Երբ ես իմանում եմ, որ ճակատամարտը պարտված է, չեմ մտնում մարտի մեջ:

Արդեն 20 տարի է, ինչ այստեղ եմ և ոչ մի անգամ նույնիսկ ակնարկ չեմ լսել, որ նրանք մտահոգվում են անգլիական թիմերի համար, որոնք հանդես են գալիս եվրագավաթներում: Երբեք ոչ մի օգնություն չեմ տեսել՝ ուղղված "Չելսի"-ին, "Մանչեսթեր Յունայթեդ"-ին կամ "Մանչեսթեր Սիթի"-ին: Դա ինձ հիասթափեցնում է: Հույս ունեմ, որ դուք ինձ չեք սպանի՝ տեսնելով թիմի կազմը "Քրիսթալ Փելաս"-ի դեմ խաղում",- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

ԲԱՐՈՄԵՏՐ

22:27 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր