Եվս մեկ պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել Վանիկ Ներսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վանիկ Ներսեսյանին 2017 թվականի մայիսի 19-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն",- ասվում է վարչապետի որոշման մեջ։

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:39 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր