ՀՀ Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրամանագրում ասվում է.

"Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից":

ԲԱՐՈՄԵՏՐ

13:26 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր