Արտակ Դավթյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ",- ասվում է հրամանագրում:

ԲԱՐՈՄԵՏՐ

13:01 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր