Շուշան Սարդարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Շուշան Սարդարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից",- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Շուշան Սարդարյանը Հանրապետական կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:10 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր