Պարզվել է, որ շամպինյոնները հակաքաղցկեղային հատկություն ունեն

Լավ հայտնի այս սննդամթերքը կարող է օգնել դիմադրել ուռուցքներին: Այդ նպատակով պետք է կանոնավոր շամպինյոն օգտագործել:

Տաֆթսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ շամպինյոնները շատ արդյունավետ կերպով պաշտպանում են կրծքի քաղցկեղից: Այն կանայք, որոնք քաղցկեղի նկատմամբ ժառանգական հակում ունեն, պետք է ամեն օր իրենց սննդակարգում ներառեն 100գ սունկ:

Փորձերը ցույց են տվել, որ սունկի նշված քանակն օգտագործելիս կրծքի ուռուցքի չափերը փոքրացել են: Հնարավոր է դա այն պատճառով է, որ շամպինյոնները պարունակում են միկրոէլեմենտներ, որոնք դրական են ազդում դենդրիտային բջիջների (դրանք քաղցկեղի դեմ պայքարող հիմնական բջիջներն են) վրա, նպաստում են Т-լիմֆոցիտների քանակի մեծացմանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:49 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր