"Լա Բոհեմ" բալետային ներկայացման առաջնախաղին ներկա կգտնվի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա "Լա Բոհեմ" մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:

Երաժշտությունը՝ Շարլ Ազնավուրի: Սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ՝ Ռուդոլֆ Խառատյան: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Աստղիկ Ստեփանյան:

Գլխավոր դերերում. Ժան Շարլ՝ Գարեգին Բաբելյան, Անդրանիկ Աբովյան, Սյուզետ՝ Տաթևիկ Գրիգորյան, Կարինա Շիկանյան:

Մայիսի 29-ին "Լա Բոհեմ" բալետային ներկայացման առաջնախաղին ներկա կգտնվի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:53 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր