Պաշտոնից ազատում` ՀՀ Նախագահի հրամանագրով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

"Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

1. Ֆելիքս Ցոլակյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից",–ասվում է Նախագահի հրամանագրում:

ԲԱՐՈՄԵՏՐ 

 

15:16 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր