Գևորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ Վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում.

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից",- ասվում է վարչապետի որոշման մեջ։

ԲԱՐՈՄԵՏՐ

14:35 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր