Հայաստանին կմոտենա հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

Մայիսի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է մոտենալու: Մայիսի 19-ի երեկոյան, իսկ մայիսի 20-21-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Մայիսի 17-19-ին Հայաստանը կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչ արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-21-ին ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: 

Նրա խոսքով՝ այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ վաղը, երեկոյան ժամերին, հատկապես հանրապետության հյուսիսային կեսում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:14 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր