Պոգբան հոր մահվան պատճառով բաց կթողնի "Մանչեսթեր Յունայթեդ" - "Սաութհեմփթոն" հանդիպումը

"Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Անգլիայի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված հանդիպումը "Սաութհեմփթոնի" դեմ, որը տեղի կունենա մայիսի 17-ին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկնել է հոր թաղմանը:

Հիշեցնենք, որ Ֆասու Անտուան Պոգբան մահացել է 79 տարեկանում՝ ծանր հիվանդությունից հետո:

"Չեմ կարծում, որ Պոգբան հասանելի կլինի: Նրա հոր թաղումը Ֆրանսիայում է երեքշաբթի կամ չորեքշաբթի: Չեմ կարծում, որ Պոգբան կարող է խաղալ: Մենք պետք է նրան հնարավորություն տանք վերադառնալ, երբ լիովին պատրաստ կլինի",- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Պոգբան հոր մահվան պատճառով չէր մասնակցել նաև "Տոտենհեմի" դեմ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղին:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

23:20 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր