Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը կմասնակցեն "Աշխարհի պատանի աստղեր" շախմատի միջազգային մրցաշարին

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում այսօր տեղի է ունեցել "Աշխարհի պատանի աստղեր" միջազգային մրցաշարի բացման արարողությունը: Մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան "Գրան Պրի"-ի խաղարկության առաջին փուլը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Պատանեկան "Գրան Պրի"-ի 2-րդ փուլը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում, իսկ 3-րդ մրցաշարը Կիրիշի քաղաքում` 2018 թվականի մայիս ամսին: Աշխարհի պատանի աստղեր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը (2449) և Շանթ Սարգսյանը (2409): Մրցաշարին կմասնակցեն նաև միջազգային վարպետներ Կիրիլ Շևչենկոն (2491, Ուկրաինա), Միխայիլ Նիկիտենկոն (2408, Բելառուս), Պաուլուս Պուլտինյավիչյուսը (2395, Լիտվա), ՖԻԴԵ-ի վարպետներ Կաասեն Տոր Ֆրեդրիկը (2402, Նորվեգիա), Լամպրոս Գյանոուլակիսը (2330, Հունաստան), Վյաչեսլավ Զառուբիցկին (2325, Բելառուս), Կիրիլ Շուբինը (2287, Ռուսաստան), Կաչարավա Նիկոլոզին (2180, Վրաստան) և պատանի շախմատիստներ Սերգեյ Լոբանովը (2429, Ռուսաստան) ու Կիրիլ Շյոտկինը (1594, Ռուսաստան):

Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 11:00-ին:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

23:04 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր