Ինչպես կանաչ թեյն ավելի օգտակար դարձնել

Հայտնի ամերիկացի դիետոլոգ Քերի Գլասմանը պատմել է, թե ինչպես կարելի է ավելի մեծացնել կանաչ թեյի օգտակար հատկությունները:

Առողջ սննդի մասին բազմաթիվ գրքերի հեղինակը նշում է, որ կանաչ թեյի օգտակար հատկությունները նվազում են բուրանյութեր (ароматизаторы) ավելացնելիս: Հետևաբար նախընտրելի է գնել որակյալ և բնական թեյ՝ առանց հավելանյութերի:

Ցանկության դեպքում կարող եք թեյի մեջ ավելացնել մրգեր, դաղձ, չորացրած հատապտուղներ և այլն, բայց միայն առանց բուրանյութերի, "մաքուր" և բնական կանաչ թեյին: Պետք է ընտրել խոշորատերև թեյ, ինչը, դիետոլոգի կարծիքով, որակի երաշխիք է:

Նաև խորհուրդ է տրվում կանաչ թեյը խմել տաք վիճակում. այդպես օրգանիզմը առավելագույն օգուտ է ստանում ըմպելիքից:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:12 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր