Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տրվել է նաև հանձնարարական նախապատրաստվել երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես մրցույթ-փառատոնին:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:28 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր