էլլա Ֆիցջերալդ. ջազի թագուհին 100 տարեկան է

Մարջորի Բարնսը ծնվել և մեծացել է Նյու Յորքում: Նրա կարիերան շատ հետաքրքիր և բազմաժանր է եղել՝ հանդես է եկել որպես դերասանուհի, երգչուհի: Գլխավոր դերերով հանդես է եկել բրոդվեյան "Մազեր", "Ես սիրում եմ իմ կնոջը", "Կախարդական շոու" և "Երազանքի աղջիկները" մյուզիքլներում:

70-ականների կեսերին նա տեղափոխվել է Կալիֆորնիա՝ փոխարինելու անվանի "The Fifth Dimention" փոփ խմբի վոկալիստ Մերլին Մաքքոյին: Նրանց հետ շրջագայել և ձայնագրվել է երկու տարի:

Մ. Բարնսը համերգներով հանդես է եկել Լոնդոնում, Ամստերդամում, Լաս Վեգասում: Ելույթ է ունեցել Մետրոպոլ նվագախմբի, Ռոտերդամի և Տամպերեի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա աշխատել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Լենա Հորնը, Սեմի Դեվիսը և Բիլի Էկստայնը:

ՀՀ մշակույթի նախարարությունը, "Կոնստանտին Օրբելյան" հիմնադրամը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Վահագն Հայրապետյանը` ս. թ. մայիսի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնեն "Էլլա Ֆիցջերալդ - 100" համերգային ծրագիրը:

Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան:

Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, "Սանկտ-Պետերբուրգ" ջազ կվարտետը, ինչպես նաև աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը /ԱՄՆ/:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:18 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր