Հյուսիսային պողոտայում կկայանա շարժական կինոթատրոնների շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 17-ին, ժամը 20:30-ին, Հյուսիսային պողոտայում /"Լա Պիացցայի" հարակից հրապարակում/ նախարար Արմեն Ամիրյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի մասնակցությամբ տեղի կունենա շարժական կինոթատրոնների շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը "Հայաստանի ազգային կինոկենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ըստ նախարար Ամիրյանի հետ մարտ ամսին ստորագրած հուշագրի, անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն:

Շարժական կինոթատրոնները կօգտագործվեն "Մշակութային կանգառ" մարզային ծրագրի շրջանակներում:

Մարզային ցուցադրություններին կաջակցի "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամը:

ԲԱՐՈՄԵՏՐ

19:56 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր