Վրաերթի են ենթարկվել 25, 26 տարեկան երիտասարդներ, 71-ամյա կին և 14-ամյա աղջիկ

Մայիսի 15-ին, ժամը 21-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 19.10-ին, "Լեքսուս" մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին, "Նիսսան" մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 9-ի սահմաններում, "ԻԺ-2715" մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ծնողի ներկայությամբ հրաժարվել է բուժօգնությունից:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

ԲԱՐՈՄԵՏՐ

18:28 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր