Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում

"Վեոլիա Ջուր" ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 16-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Կոշ, Արագածոտն, Շամիրամ, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Դպրևանք գյուղերի, "Կոշ" քրեակատարողական հիմնարկի, "Աշտարակ Կաթ" ընկերության  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԲԱՐՈՄԵՏՐ

10:49 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր