Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները. "Իրատես"

"Իրատես" թերթը գրում է. "Ասում են, թե Երևանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած "Երկիր ծիրանի" կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան և, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը "դժոխք կդարձնի":

Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերևա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները և փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է":

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:34 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր