Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու. "168 ժամ"

"168 ժամ" թերթը գրում է. "ԱԺ ընտրություններից հետո, տևական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում և մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։ 168.am-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ վերջինս 1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետև՝ 1998-2007թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը։ Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2016թ. սեպտեմբերից։ Մինչ այդ, 1998 թվականից նա աշխատել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ում:

Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու":

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:00 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր