Ֆիզիկական վարժությունները զարգացնում են հիշողությունը և սովորելու ունակությունը

Ֆիզիակական վարժությունները դրական ազդեցություն են թողնում գլխուղեղի վրա, լավացնում են հիշողությունը, ինչպես նաև սովորելու ունակությունը: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի գիտնակնները, որոնք կոմպլեքս հետազոտություն են անցկացրել մեծ թվով կամավորների օգնությամբ:

Ուղեղի վրա սպորտի թողած դրական ազդեցությունը զգալու համար անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել մարմնամարզությամբ կամ աերոբիկայով: Կարելի է նաև օրեկան 45 րոպե հեծանիվ քշել, հայտնում են Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակիցները:

Գիտնականների խոսքերով՝ ֆիզիկական վարժությունները հատկապես կարևոր են տարեց մարդկանց համար: Հիսունն անց մարդիկ պետք է առավել ուշադրություն դարձնեն իրենց կյանքի այս կողմի վրա: Ամենօրյա վարժությունները տարեցների գլխուղեղի նորմալ աշխատանքի գրավականն են:

Բացի այդ, սպորտային վարժությունները օգնում են հաղթահարել դեպրեսիվ, անհանգիստ և ճնշող մտքերը, այնպես որ, եթե նմանատիպ վիճակում եք, շտապ սկսեք վազել, թռնել և հեծանիվ քշել:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:51 Մայիս 15, 2017

Ամենաընթերցված նյութեր