Թիմաթին մեկնաբանել է, թե ինչու բեմ չբարձրացավ Երևանում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 12-ին տեղի է ունեցել Black Star խմբի համերգը։ Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի և MOT-ի հետ պետք է ելույթ ունենար համերգին, սակայն նա այդպես էլ բեմ չի բարձրացել:

Համերգի կազմակերպիչները միայն համերգային ծրագրի վերջում են հանդիսատեսին հայտնել, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, Թիմաթին չի կարող երգել: Սա հարուցել է երկրպագուների զայրույթը, և նրանք սկսել են շշեր նետել բեմ:

Թիմաթին տեսանյութ է տարածել ու մեկնաբանել, թե ինչու բեմ չի բարձրացել Երևանում. "Սիրելի ընկերներ,  Երևան, ցավոք սրտի ես չկարողացա բեմ բարձրանալ  տեխնիկական և այլ խնդիրների պատճառով:  Հուսամ, որ ձեզ դուր են եկել Քրիստինա Սիի,  L’ONE-ի և MOT-ի կատարումները: Իմ համերգը չի չեղարկվում, այն հետաձգվում է:  Պահպանեք ձեր տոմսերը,  քանի որ դրանք կգործեն նաև հաջորդ համերգին: Շուտով մենք  կհայտարարենք նոր համերգի օրը, որը կկայանա նույն վայրում և կանենք ամեն բան ձեզ չհիասթափեցնելու համար":

ԲԱՐՈՄԵՏՐ

14:08 Մայիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր