Հանրապետության տարածքին մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ. Գագիկ Սուրենյան

Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև: Մայիսի 14-ին, երեկոյան ժամերին, Սև ծովի շրջաններից մեր երկրին մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ, որը Հայաստանում հատկապես ակտիվ կլինի մայիսի 15-ին: Այսպիսով, մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, մայիսի 15-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպները կուղեկցվեն ուժեղ քամիներով՝ 15-20մ/վրկ, սպասվող անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում և Տավուշում: Մայիսի 16-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ մայիսի 15-ին հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:17 Մայիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր