Կարևոր փոփոխություն՝ մինչև 16 տարեկան երեխաների անձնագրավորման գործընթացում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իրազեկում է ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ կատարված ևս մեկ կարևոր փոփոխության վերաբերյալ՝ մինչև 16 տարեկան երեխաների անձնագրավորման գործընթացում:

"Անձնագիրը մինչև 16 տարեկան երեխային տրամադրվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (խնամակալ, հոգաբարձու) դիմումի հիման վրա:

Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, եթե մինչև 16 տարեկան երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը անձնագրային ծառայություն, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

Տվյալ դեպքում, դիմումում առկա ստորագրությունը նոտարական կարգով վավերացնելուց հետո, այն անձնագրային ծառայություն ներկայացնելու է նրա կողմից լիազորված անձը՝ իր հետ ունենալով նաև լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր): Վարչարարությունը պարզեցնելու համար կարող է ներկայացվել մեկ փաստաթուղթ, օրինակ, լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որը կբովանդակի ծնողի կողմից երեխայի անձնագիր ստանալու կամարտահայտությունը և ում է լիազորում նշված գործությունը կատարելու դիմումը ներկայացնելու համար",- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ բիոմետրիկ անձնագիր ստանալու գործընթացում նման ընթացակարգ նախատեսված էր 2012թ. հունիսի 1-ից, օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

ԲԱՐՈՄԵՏՐ

14:37 Մայիս 10, 2017

Ամենաընթերցված նյութեր