GRENKE Chess Classic. Արոնյանը հաղթեց Հու Յիֆանին

Բադեն-Բադենում ընթացող GRENKE Chess Classic շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց աշխարհի ուժեղագույն կին շախմատիստ, չինուհի Հու Յիֆանի հետ:

42-րդ քայլին Արոնյանը ստիպեց անձնատուր լինել մրցակցին՝ տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը մրցաշարում:

6 պարտիայից հետո Արոնյանը վաստակել է 5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ԲԱՐՈՄԵՏՐ

20:48 Ապրիլ 21, 2017

Ամենաընթերցված նյութեր