Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 25-26-ը կնվազի 5-7 աստիճանով: ԱյսմասինտեղեկանումենքՀՀԱԻնախարարությանլրատվականծառայությունից:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 22-ին, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    29.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -0.30C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   13.40C

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

 

12:54 Ապրիլ 21, 2017

Ամենաընթերցված նյութեր