Կարևոր իրազեկում աշխատողներին. մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխվեց

ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխեց մայիսի 20-ը`շաբաթ օրը: Այս մասին որոշման նախագիծը գործադիրի նիստին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

""Աշխատանքային օրը տեղափոխելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է "Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից:
"Աշխատանքային օրը տեղափոխելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում",- ասվում է հիմնավորման մեջ:

"Սկզբնական նախագծից շեղում ենք կատարում, նախապես նախատեսված էր մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, սակայն հաշվի առնելով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները՝ դպրոցներում տեղակայվելու են տեղամասեր և որպեսզի գործընթացը չխաթարվի, որոշվել է աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը",- ասաց Հարությունյանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:40 Ապրիլ 20, 2017

Ամենաընթերցված նյութեր