ԱՄՆ-ում մողեսը ոստիկանական սպա է դարձել

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Էյվոնդեյլ քաղաքի ոստիկանության դեպարտամենտում ծառայության են վերցրել մողեսի: Այս մասին դեպարտամենտի աշխատակիցները հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում:

Այրո անունով մորուքավոր ագաման ապրիլի 14-ին երդում է տվել և ստացել է ոստիկանական կրծքանշան: Պարզվել է, որ սողունը Արիզոնայի դեպարտամենտում է հայտնվել մեկ տարի առաջ: Նրան օգտագործում են որոշ տեսակի թմրանյութեր հոտի միջոցով հայտնաբերելու համար:

Մասնագետների կարծիքով մողեսների այս տեսակը սուր հոտառություն ունի և կինոլոգիական ծառայության շներից ավելի լավ կարող է օգնել հայտնաբերել արգելված նյութերը:

ԲԱՐՈՄԵՏՐ

23:12 Ապրիլ 18, 2017

Ամենաընթերցված նյութեր