Ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում ներառված է 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը մայիսի 6-ի շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:

"Ղեկավարվելով "Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու "Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից",- ասվում է որոշման նախագծի մեջ:

""Աշխատանքային օրը տեղափոխելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Նախագծի ընդունումը բխում է "Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից ու "Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից",- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

17:43 Ապրիլ 04, 2017

Ամենաընթերցված նյութեր