Հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից. գիտնականները գտել են հավերժական հարցի պատասխանը

Հետազոտողները եկել են այն եզրակացման, որ առաջինը թռչունն է հայտնվել:

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Երկրի վրա առաջինը եղել է հավը, իսկ ձուն հայտնվել է նրանից հետո: Նրանք լուծել են մարդկությանը երկար ժամանակ հետաքրքրող հանելուկը ուսումնասիրելով օվոկլեդինին կոչվող նյութը: Դա սպիտակուցի հատուկ տեսակ է, որից կազմավորվում է ձվի կճեպը, և որն ընդունակ է արտադրվել միայն ածան հավի օրգանիզմում: Օվոկլեդինինի արտադրման գործընթացը սկսվում և ավարտվում է հասուն հավի ձվարաններում:

Հիշեցնենք, որ նախկինում գիտնականների մեծ մասը այն կարծիքին էին, որ առաջինը Երկրի վրա հայտնվել է ձուն: Իրենց դիրքորոշումը նրանք բացատրում էին այն փաստով, որ ձվաբջիջները գոյություն են ունեցել փետրավորների հայտնվելուց շատ առաջ:

ԲԱՐՈՄԵՏՐ

23:07 Մարտ 26, 2017

Ամենաընթերցված նյութեր