Պաշտոնից ազատում` ՀՀ Նախագահի հրամանագրով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

"Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից",- ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:03 Մարտ 23, 2017

Ամենաընթերցված նյութեր