Զարմինե Զեյթունցյանը՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել Զարմինե Զեյթունցյանին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ նշանակելու մ ա ս ի ն: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ"։

Լուսանկարը՝ Pan Photo-ի

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:55 Փետրվար 03, 2017

Ամենաընթերցված նյութեր