COAF-ին Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

"Հայաստանի մանուկներ" հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից  նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը: "Արմենպրես"-ի հետ զրույցում "Հայաստանի մանուկներ հիմնադրամ"-ի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ  կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու  ինքնադրսեւորվել հենց իրենց համայնքում  եւ զարգացնել այն:

"Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25-ից 30 համայնքներին",-ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք-երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF-ի  ծրագրերի իրականացմանը: "Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն ավելի շուտ հանգանակվել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նույն նպատակին: Մենք  փորձելու ենք տարբեր մարզերում իրագործվող մեր ծրագրերը, հարստացնել եւ ապահովել դրանց շարունակականությունը",-հավելեց Հասմիկ Սարգսյանը:

Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին ,լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա:

ԲԱՐՈՄԵՏՐ

18:18 Հունվար 11, 2017

Ամենաընթերցված նյութեր