Վահան Մարտիրոսյանի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է "Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն" պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը համապատասխան "Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն" ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


Նախարարի մեկ այլ հրամանով "Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նշանակվել է պատասխանատու՝ "Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն" ՊՈԱԿ-ի հետ միավորվելու ընթացքում հանձնման-ընդունման գործընթացը ավարտին հասցնելու համար։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

ԲԱՐՈՄԵՏՐ

 

18:04 Հունվար 11, 2017

Ամենաընթերցված նյութեր