ՄՅՈւ-ն հաղթեց "Հալ Սիթի"-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում "Մանչեսթեր Յունայթեդ"-ը հաղթել է "Հալ Սիթի"-ին (2:0):

Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացել է Խուան Մատան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո:

Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկել է փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին:

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին:

ԲԱՐՈՄԵՏՐ

09:38 Հունվար 11, 2017

Ամենաընթերցված նյութեր