Աշխարհում շատ քիչ մասնագետներ կան, որոնք կարողացել են անել այն, ինչ արել է Զիդանը մեկ տարվա ընթացքում. Կառլոս

Մադրիդի "Ռեալի" նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ ապագա ունի:

"Դուք անձամբ տեսնում եք այդ ֆանտաստիկ թվերը: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Աշխարհում շատ քիչ մասնագետներ կան, որոնք կարողացել են անել այն, ինչ արել է Զիդանը մեկ տարվա ընթացքում: 

Նրան հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ, որ նա կկարողանա դառնալ աշխարհի լավագույն մասնագետը",- բրազիլացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:41 Հունվար 10, 2017

Ամենաընթերցված նյութեր