Պաշտոնից ազատում և նոր նշանակում՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով

Արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:39 Հունվար 10, 2017

Ամենաընթերցված նյութեր