Հրդեհ Գեղարքունիք գյուղում

Հունվարի 7-ին, ժամը 06.25 -ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում այրվում է տուն, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում ամբողջությամբ այրվում են "Opel Vectra" մակնիշի 34 MQ 379 պետհամարանիշով և "ՎԱԶ-2106" մակնիշի 24 OS 754 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին։

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:13 Հունվար 07, 2017

Ամենաընթերցված նյութեր