Գերմանիայում ալիքներն ափ են հանել հազարավոր խաղալիք ձվիկներ

Գերմանական Լանգեոգ կղզու բնակիչները Հյուսիսային ծովի ափին հայտնաբերել են տասնյակ հազարավոր պլաստիկե ձվեր, որոնց ներսում խաղալիքներ կան, հաղորդում է Associated Press-ը: Ըստ երևույթին, ձվերը եղել են այն կոնտեյներում, որը կորցրել էր դեպի Բրեմերհաֆեն քաղաքն ուղևորվող բեռնանավը՝ փոթորկի ժամանակ:

Լանգեոգի քաղաքապետն ասում է, որ սկզբում ինքը մտածել է, թե դա ինչ-որ հրաշք է, բայց հետո հասկացել է, որ իրականում լուրջ խնդիր է շրջակա միջավայրի համար և շատ վտանգավոր է կենդանիների համար:

Կղզու բնակիչներն ու զբոսաշրջիկները մի ամբողջ օր հավաքել են խաղալիքները, բայց դեռ ստիպված են շարունակել մաքրման աշխատանքները ափի 500մ հատվածում:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:51 Հունվար 06, 2017

Ամենաընթերցված նյութեր