Տալիս եք գնդակը նրան և պարզապես նայում, թե որքան շատ ֆուտբոլիստների նա կարող է շրջանցել. Իբրահիմովիչը Մեսսիի մասին

"Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր է շռայլել իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին:

-Կարծում եմ, Մեսսին ունիկալ է: Չգիտեմ, կկարողանանք մենք տեսնել ևս 1 ֆուտբոլիստ, ով կկարողանա անել այն, ինչ անում է Մեսսին: Մեսսին իր սեփական ոճն ունի, որը ոչնչի հետ չի համեմատվի: Ինձ բախտ է վիճակվել ամեն օր նրան գործի մեջ տեսնել:

Նրա ֆուտբոլն այնպիսի տեսք ունի, կարծես նա PlayStation-ով խաղալիս լինի: Դուք տալիս եք գնդակը նրան և պարզապես նայում, թե որքան շատ ֆուտբոլիստների նա կարող է շրջանցել,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ESPN-ն:

ԲԱՐՈՄԵՏՐ

17:32 Դեկտեմբեր 31, 2016

Ամենաընթերցված նյութեր