Ագռավն անցագրային կետում թռցրել է էստոնացու անձնագիրը

Ռուս-էստոնական սահմանին, անցագրային կետում՝ ագռավն Էստոնիայի քաղաքացուց թռցրել է անձնագիրը, հաղորդում է ria.ru-ն:

“Տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ քաղաքացին գրպանից հանել է անձնագիրը: Այդ պահին մի ագռավ մոտ է թռել, խլել է այն և կտրուկ օդ բարձրացել: Ամեն ինչ այնքան արագ է կատարվել, որ ոչ ոք չի հասցրել միջամտել”,- հաղորդել են Հյուսիս-արևմտյան մաքսային վարչության աշխատակիցները:

Թռչունին բռնել չի հաջողվել: Տղամարդուն ուղարկել են հյուպատոսություն՝ անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար: 

 մոտակայքում գտել են անձնագիրը, որից ագռավը մեկ թերթ էր պոկել:

ԲԱՐՈՄԵՏՐ

15:38 Դեկտեմբեր 31, 2016

Ամենաընթերցված նյութեր