Եթե ես զգում եմ, որ Դեպայը ցանկանում է հեռանալ, ապա նրա փոխարեն Մխիթարյանին, Լինգարդին և Մարսիալին զարգանալու հնարավորություն կտամ. Ժոզե Մոուրինյու

"Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է իր թիմի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում ընդամենը 20 րոպե անցկացրել խաղադաշտում:

-Նախորդ մրցաշրջանում նա չի խաղացել: Լինում է, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ֆենոմանել կերպով է խաղացել, իսկ այս մրցաշրջանում դուրս չի գալիս խաղադաշտ, բայց սա այդ դեպքը չէ:

Պետք է ասեմ, որ վերջին ամիսներին Մեմֆիսի նկատմամբ կայացրած որոշումներս այն լուրերի ազդեցության տակ եմ կայացրել, ըստ որոնց նա ցանկանում է հունվարին հեռանալ և, որ մենք բաց կթողնենք նրան լավ առաջարկի դեպքում:

Եթե ես գիտեմ, եթե ես զգում եմ, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, ես այլ ֆուտբոլիստների զարգանալու հնարավորություն կտամ` Լինգարդին, Մխիթարյանին, Մարսիալին: Այսինքն այն ֆուտբոլիստներին, որոնք 100 %-ով մեզ հետ են մնում: Այդ դիրքում մենք շատ տարբերակներ ունենք,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Աղբյուրը՝ armfootball.com:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:13 Դեկտեմբեր 31, 2016

Ամենաընթերցված նյութեր