Պաշտոնից ազատում` Կարեն Կարապետյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Էմիլ Սարգսյանին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության "Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշումը՝
Էմիլ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության "Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն":

ԲԱՐՈՄԵՏՐ

14:53 Դեկտեմբեր 30, 2016

Ամենաընթերցված նյութեր